ԵՄ-ն շարունակում է հետեւել Լեռնային Ղարաբաղում զարգացումներին․ Ժոզեպ Բորելը հանդես է եկել հայտարարությամբ

ԵՄ-ն շարունակում է հետեւել Լեռնային Ղարաբաղում զարգացումներին․ Ժոզեպ Բորելը հանդես է եկել հայտարարությամբ

«Եվրոպական Միությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հայտարարված հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին հայտարարումը, որը պետք է մեկնարկել երեկ՝ տեղական ժամանակով 00,00-ին՝ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի միջնորդական ջանքերի եւ ԵԱՀԿ ՄԽ մասնակցության շնորհիվ։ ԵՄ-ն ափսոսանք է հայտնում, որ խախտումները շարունակվում են եւ հաղորդվում է Լեռնային Ղարաբաղում եւ վերջինիս շուրջ մարտական գործողությունների մասին։ Դա բերում է քաղաքացիական բնակչության ավելի մեծ տառապանքների։ Դա սրում է հակամարտությունը պետությունների եւ համապատասխան հասարակությունների միջեւ՝ ավելի բարդացներով վերքերի ամոքումը։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն չափազանց շատ տառապանքներ է տեսել։ Ընդհանուր առմամբ հակամարտությունը բերել է անթույլատրելի զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում։ ԵՄ-ն վճռական կերպով դատապարտում է նման հարձակումները, անկախ դրանց ծագումից»,- ասված է հայտարարության մեջ։ Միաժամանակ նաեւ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որպեսզի համոզի նրանց, որ կրակի դադարեցումը պետք է լինի անվերապահ եւ խստորեն պետք է պահպանվի կողմերի կողմից։ Նա նաեւ հայտարարել է, որ ընդգծել է հեռախոսազրույցների ժամանակ, որ հարձակումները խաղաղ բնակչության վրա պետք է անհապաղ դադարեցվեն եւ ԵՄ-ն նախկինի նման պատրաստ է աջակցել կողմերին եւ ԵԱՀԿ-ին՝ հակամարտության տեւական կարգավորման համար, ինչպես նաեւ՝ ԵՄ-ն շարունակում է հետեւել իրադարձությունների զարգացմանը։