ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր ընդդիմություն-իշխանություն փոխհրաձգություն է սպասվում։ Քննարկվելու է «Հայաստան» դաշինքի հեղինակած՝ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծը: Ի դեպ, այս թեմայով անցած տարվա նոյեմբերին նաեւ ԱԺ լսումներ էին հրավիրվել։ Նախագծում նշվում է․ «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, եւ դրա դրսեւորումն է նաեւ աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը»: Հայտարարության համար հիմք է հանդիսացել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների եւ քաղաքացիների նկատմամբ ընտրովի դատավարությունը։ Մեր տեղեկություններով, իշխանականները մարտական են տրամադրված եւ այսօր մեծ արսենալով ներկայանալու են քննարկմանը, որ ջախջախեն ընդդիմության փաստարկները: Ի դեպ, երեկվանից Հայաստանում է գտնվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, եւ այսօր ՀՀԿ-ն կեսօրին ակցիա է անելու ԱԺ-ի մոտ։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Առաջին կարգի նախազգուշացում
ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Կառավարության որոշմամբ հուլիսի 22-24-ը Երևանում Հայագիտական միջազգային կ...
Վահագն Արսենյանը հրաժարական է տվել
ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Հարգելի՛ վայոցձորցիներ, Տեղեկացնում եմ...
Կադրային ռակիրովկաներ թաղապետարաններում
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից այսօր հրաժարական ներկայացրեց Ռոմիկ Մխիթարյանը, որ...
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են
Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ա...
×
❮
❯