Զելենսկու գրասենյակը պատասխանել է Վոլոդինի սպառնալիքներին

Զելենսկու գրասենյակը պատասխանել է Վոլոդինի սպառնալիքներին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն արձագանքել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը՝ կապված Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումների ավելացման դեպքում միջուկային հնարավոր հարվածի հետ։ 

«Ռուսաստանի Դաշնությունը Վոլոդինի բերանով կրկին սպառնում է, որ ռազմական տեխնիկայի փոխանցումը Ուկրաինա սպառնալիք է Ռուսաստանի Դաշնության առասպելական քաղաքների համար, և հետևաբար ակնկալում է էսկալացիա… Այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունը 11 ամիս ռմբակոծում է Ուկրաինան, զանգվածաբար սպանում է խաղաղ բնակիչներին, բայց Ուկրաինան և աշխարհը պետք է լուռ դիմանան և չդիմադրեն»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչը։

Ավելի վաղ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարումը կհանգեցնի համաշխարհային աղետի։ 

«Եթե Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի երկրները զենք մատակարարեն, որը կօգտագործվի քաղաքացիական քաղաքներին հարվածելու և մեր տարածքները գրավելու փորձերի համար, ինչպես նրանք սպառնում են, դա կհանգեցնի պատասխան գործողությունների՝ օգտագործելով ավելի հզոր զենքեր»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Վոլոդինը։