Ի՞նչ զենք է «Գլոկ»-ը

Ի՞նչ զենք է «Գլոկ»-ը

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը մահացել է «Գլոկ» տեսակի ատրճանակից, որը օրինական պատկանել է իրեն․ Կուտոյանը զենքը նվեր է ստացել Վրաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենից։

Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետ Արթուր Մելիքյանը նաև ասաց, որ տանը հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ։ Հարցին, թե նույն զենքի՞ց են արձակված եղել այդ պարկուճները, Մելիքյանն ասաց, որ դա կպարզի դատաձգաբանական  փորձաքննությունը, որի տվյալները դեռևս ՔԿ-ն չունի։

Համացանցի բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ «Գլոկ»-ն ավստրիական արտադրության զենք է , և մտնում է աշխարհի շուրջ 30 պետությունների սպառազինության մեջ։ Զենքի բոլոր տեսակները տարբերվում են բազային «Գլոկ 17» մոդելից։ «Գլոկ» տեսակի ատրճանակները փողում ունեն բավականին մեծ ճնշման էներգիա՝ մոտ 500 ջոուլ, ինչը մեծացնում է փամփուշտի՝ խոցելու կարողությունը, ատրճանակը բավականին թեթև է, և այն գործածելը բավականին հեշտ է յուրացվում, ունի ավտոմատ պահպանակ։ «Գլոկ» ատրճանակը ունի 40-ից ավել մոդելներ՝ տարբեր տրամաչափերով։