Մեկօրյա այցով կմեկնի Բաքու

Մեկօրյա այցով կմեկնի Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով՝ հոկտեմբերի քսանվեցին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են թուրքական պետության ղեկավարի գրասենյակից։ Այցի նպատակների եւ այլ հարցերի հետ կապված Թուրքիայի նախագահի գրասենյակը մանրամասներ չի հայտնել։ Սակայն Haber Global.-ը փոխանցել է, որ Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը՝ Ադրբեջան մեկօրյա այցի շրջանակում։