Անգլիայի թագուհու ուղերձը. ինչ պաշտպանիչ միջոցներ են ձեռնարկել այն նկարելիս

Անգլիայի թագուհու ուղերձը. ինչ պաշտպանիչ միջոցներ են ձեռնարկել այն նկարելիս

Ես ձեզ եմ դիմում ծայրաստիճան ծանր պահին, երբ մեր ամբողջ երկրի բնականոն կյանքը խաթարվել է. Ոմանց համար այն արդեն վերածվել է վշտի, ոմանք ունեն բազմաթիվ ֆինանսական դժվարություններ, և սովորական կյանքի հսկայական փոփոխությունները ազդել են բոլորիս վրա:

Հուսով եմ, որ ապագայում բոլորս կհպարտանանք, թե ինչպես ենք մենք դիմակայել այս դժվարություններին: Եվ նրանք, ովքեր կգան մեզնից հետո, կասեն, որ բրիտանացիների այս սերունդը նույնքան ուժեղ է, որքան նախորդները:

Այնպիսի առանձնահատկությունները, ինչպիսիք են ինքնագիտակցումը, վճռականությունը և հոգատարությունը դիմացինի նկատմամբ, շարունակում են մեր երկրում կարևոր լինել »:

Նման խոսքերով, կիրակի երեկոյան, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին դիմելու է ազգին:

Այս հազվագյուտ տեսաուղերձը արդեն իսկ ձայնագրվել է Վինձոր ամրոցում, որտեղ 93-ամյա միապետը գտնվում է մեկուսացման մեջ, այն ձայնագրել է  մեկ օպերատոր, ով եղել է պաշտպանիչ հագուստով,  մյուս ամբողջ անձնակազմը գտնվել է կողքի  սենյակում: