Ո՞վ է Ռուսաստանի ամենահարուստ մարդը
Ռուսաստանից դոլարային միլիարդատերերի թիվն, ըստ Forbes-ի թարմացված վիճակագրության, համաշխարհային վարկանիշում մեկ տարվա ընթացքում 110-ից հասել է 125-ի։
Նրանց ընդհանուր կարողությունը 505 միլիարդ դոլարից հասել է 576,8 միլիարդ դոլարի, հայտնում է Forbes-ը։
Նշվում է, որ համաշխարհային վարկանիշի ռուսական հատվածն առաջին անգամ գլխավորել է «Լուկօյլ»-ի նախկին նախագահ Վագիտ Ալեքպերովը (ազգությամբ ադրբեջանցի է) $28,6 մլրդ կարողությամբ, երկրորդը՝ «Նովատեկա»-ի խորհրդի նախագահ Լեոնիդ Միխելսոնն է (27,4 մլրդ դոլար)։
Կարծիքներ