Ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից․ Վեհափառ

Ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից․ Վեհափառ

Ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից, Մայր Աթոռում Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ հորդրորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Հավաքական մեր հիշողության մեջ որպես բաց վերք շարունակում է մնալ 20–րդ դարասկզբին` 110 տարի առաջ, Օսմանյան կայսրության մեջ տեղի ունեցած Ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով ... Ոճրագործ դրսևորում էր վերջերս մեր ժողովորդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը` Արցախի բռնազավթումը և բնակիչների բռնի տեղահանությունը»,– ասել է Վեհափառը։