Ռուսաստանում հույս ունեն, որ ԱՄՆ հետ հարաբերությունների վերակենդանացումը հնարավոր է

Ռուսաստանում հույս ունեն, որ ԱՄՆ հետ հարաբերությունների վերակենդանացումը հնարավոր է

Ռուսաստանի Դաշնային Խորհրդի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը կարծում է, որ սկսված ոչ մեծ տեղաշարժերը ռուս-ամերիկյան հարաբերություններում հույս են տալիս, որ այդ հարաբերությունները հնարավոր է վերակենդանացնել։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Քաղաքական գործիչը նկատում է, որ երկու գերտերությունների հարաբերություններում փոքր տեղաշարժերի մասին վկայում են՝ Ժնեւյան վերջին գագաթնաժողովը, ինչպես նաեւ՝ կլիմայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերրիի այցը Ռուսաստան։ Նա նաեւ նկատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձառու քաղաքական գործիչ է եւ հասկանում է, որ մշտական առճակատումը Ռուսաստանի հետ վատ է։ Միաժամանակ, ըստ ռուս քաղաքական գործչի, Ռուսաստանը կողմ է հարաբերությունների վերակենդանացմանը։