Ավշարի ասֆալտներին անձամբ պառկեցնելու եմ նրանց, ովքեր փորձում են ժողովրդի կամքի վրա բռնանալ. Փաշինյան

Ավշարի ասֆալտներին անձամբ պառկեցնելու եմ նրանց, ովքեր փորձում են ժողովրդի կամքի վրա բռնանալ. Փաշինյան

«Մենք Հայաստանի Հանրապետությունում պողպատե մանդատով հաստատելու ենք օրենքի եւ իրավունքի դիկտատուրա»։ Այս մասին այսօր Արարատի մարզի Ավշար համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ այսօր եւս ընտրակաշառքի նոր դեպք է բացահայտվել. «Բոլոր ընտրակաշառատուները, բոլոր ընտրակեղծարարները, որոնք կփորձեն ժողովրդի կամքի վրա բռնանալ, նրանց հերթով մտցնելու ենք ծակերը ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո:

Եվ որեւէ մեկը չփորձի թպրտալ, պատերով կտանք, ասֆալտներին են պառկելու, այդ թվում Ավշարի ասֆալտներին անձամբ պառկեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են ժողովրդի կամքի վրա բռնանալ»։