«Հաջորդը դու ես». Ամերիկացիները Փելոսիին սպառնացել են բանտով

«Հաջորդը դու ես». Ամերիկացիները Փելոսիին սպառնացել են բանտով

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր Twitter-ի էջում գոհունակություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր ձերբակալության կապակցությամբ: «Նրան չի հաջողվի թաքնվել իր իրավախախտումներից, ընտրությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքից և բռնության հրահրումից: Մեր դատական ​​համակարգը կորոշի, թե ինչպես նրան պատասխանատվության ենթարկել»,- գրել է քաղաքական գործիչը։

Սակայն, սոցցանցերի օգտատերերը չեն կիսել Փելոսիի ուրախությունը եւ արել են նմանօրինակ գրառումներ. «Անհամբերությամբ սպասում եմ, որ նրանք կգան քեզ մոտ»: «Իսկ ե՞րբ եք պատասխանատվության կանչվելու դուք»։ «Լավ, հիմա եկեք նայենք ձեր բոլոր ֆինանսական գործերին»։ «Հաջորդը դու ես»,- հեգնել են օգտատերերը։

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրեն կարող են ձերբակալել մարտի 21-ին։ Ինչպես նախօրեին հայտնել էր NBC հեռուստաալիքը, հաջորդ շաբաթ քաղաքական գործիչը կարող է մեղադրվել այն բանի համար, որ մի քանի տարի առաջ իբրեւ թե վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին, որպեսզի նա լռի իրենց սիրավեպի մասին: Ինքը՝ Սպիտակ տան նախկին ղեկավարը, հերքում է թե՛ կապը դերասանուհու հետ, թե՛ իր կողմից անօրինական գործողությունները եւ հրաժարվել է երդվյալ ատենակալներին ցուցմունք տալուց։