«Հրապարակ». Կադրային ռակիրովկաներ

«Հրապարակ». Կադրային ռակիրովկաներ

Ոստիկանությունում կադրային բուռն փոխատեղումներ են ընթանում․ մեր տեղեկություններով՝ երեկ կապիտան Սուրեն Բագրատունյանն ազատվել է Արարատի մարզի Արարատի բաժանմունքի պետի պաշտոնից, մեկ այլ հրամանով նշանակվել Ստեփանավանի բաժնի պետ։ Դեռեւս հայտնի չէ, թե ով է նշանակվելու Բագրատունյանի տեղում, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում այլ փոխատեղումներ էլ են սպասվում։