Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, պարտվել է դատը

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, պարտվել է դատը

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, պարտվել է դատը և այժմ պետք է փոխհատուցի ծախսերը՝ 70 հազար ֆուտ ստերլինգով: Սասեքսի դքսուհին դատական հայց էր ներկայացրել 4 ամսագրի դեմ՝ մեղադրելով վերջիններին իր անձնական կյանքից մանրամասներ հրապարակելու մեջ։
     «Հակամարտության» սկիզբը եղել է Մարքլի հոր բացակայությունն արքայազն Հարրիի հետ նրա հարսանեկան արարողության ժամանակ։ Այնուհետև, ամսագրերից մի քանիսի էջերում հրապարակվել են հատվածներ այն նամակից, որը Մեգանը հասցեագրել է իր ծնողին:
     Դատարանը հայցը մերժելու հիմք է համարել այն փաստը, որ նախկին դերասանուհու և ֆոտոմոդելի մեղադրանքները հիմնված են բացասական հույզերի վրա: