Արցախին 5 նոր ռեանոմոբիլ է նվիրաբերվել

Արցախին 5 նոր ռեանոմոբիլ է նվիրաբերվել

«ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 5-ին Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությանը: 200 հազար դոլար արժողությամբ 5 մեքենաները, հագեցած տարբեր տեսակի բժշկական սարքավորանքներով, նվիրաբերել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Նիկոլայ Սարկիսովը, Սերգեյ Սարկիսովը, Սուրեն Սաֆարյանն ու Գարեգին Ղևոնդյանը:
Պետական նախարարը շնորհակալական խոսք է փոխանցել կարևոր աջակցության համար՝ շեշտելով ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած ռեանոմոբիլների կենսական նշանակությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխման հարցում»: