«Յուվենտուսը» ցանկանում է հրաժեշտ տալ Ռոնալդուին․ պատճառները ֆինանսական են

«Յուվենտուսը» ցանկանում է հրաժեշտ տալ Ռոնալդուին․ պատճառները ֆինանսական են

Լրագրող Գիլյեմ Բալագեն հայտնել է, որ իտալական «Յուվենտուսը» ցանկանում է հրաժեշտ տալ Քրիշտիանու Ռոնալդուին այն պատճառով, որ չափազանց բարձր է նրա աշխատավարձի դրույքաչափը։ Հիմնական պատճառը, թե ինչու են Ռոնալդուի մասին ասում, որ ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ, կապված է ոչ թե նրա հետ, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել նրան, այլ այն բանի հետ, որ Ժորժե Մենդեշին հանձնարարված է նրա համար գտնել նոր թիմ։

Բոլորս տեսանք, թե վերջին կես տարում ինչպես են գրել, որ Ռոնալդուն վերադառնում է «Ռեալ», սակայն ակումբից հայտարարել, որ վերադարձի հնարավորություն չկա։ Պարզ է, որ «Յուվենտուսը» ցանկանում է ազատվել նրանից»,- գրել է լրագրողը, նշելով, որ Ռոնալդուի ծառայություններն առաջարկել են բոլորին, ներառյալ «Բարսելոնային»։

Պատճառը այն է, որ իսպանական արքայական ամումբում նա տարեկան 23 միլիոն եվրո է վաստակում եւ «Յուվենտուս» էլ տեղափոխվել է նույն պայմաններով։