Փողոցների փոխարեն քաղաքապետարանն «ախտահանում է» ծառերը

Փողոցների փոխարեն քաղաքապետարանն «ախտահանում է» ծառերը

Երեկ ողջ գիշեր Երեւանի տարբեր փողոցներով մեքենա է շրջել եւ հեղուկ ցանել ծառերին։ Բնակիչներին թվացել է, թե վերջապես քաղաքային իշխանությունը դուրս է եկել «քնից» եւ ախտահանում է շրջական տարածքը՝ այդպես եւս պայքարելով կորոնավիրուսի դեմ։ Սակայն, ինչպես պարզվեց, ընդամենը միջատներին էին վերացնում։

Քաղաքապետի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ գործողություն է, որը իրականացվում է ծառերին առկա միջատներից ազատվելու համար։