Չի կարելի զոհվածների օրը խառնել երկրի վրա ապրող մարդկանց օրվա հետ

Չի կարելի զոհվածների օրը խառնել երկրի վրա ապրող մարդկանց օրվա հետ

Ծանոթացել եմ կառավարության դիրքորոշման հետ, այն է՝ ձեռնպահ մնալ իմ առաջարկի ընդունումից, այդ իսկ պատճառով, հաշվի առնելով հարցի նրբությունը, վստահ լինելով, որ ի վերջո առաջիկա երկու ամիսները  բավարար կլինեն, որպեսզի ես, իմ ընկերները կարողանանք կառավարությանը համոզել, որ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ օր ու հատուկ օրով կհարգվի բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակը: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում հայտարարել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Կառավարության դիրքորոշման մեջ նշված է, թե արդեն ունենք Բանակի օր՝ հունվարի 27, այդ օրը գնում ենք Եռաբլուր և  նոր օրվա կարիք չկա: Դա ինձ համար անընդունելի է։ Իմ համոզմամբ, չի կարելի զոհված, նահատակված մարդկանց օրը խառնել երկրի վրա ապրող մարդկանց օրվա հետ։ Կառավարությանը կոչ եմ անում փոխել իր դիրքորոշումը»,- ասել է նա: