Փաշինյանը մարդասպան է, իմ կյանքի գնով էլ լինի՝ պատասխան ես տալու․ զոհվածի հայր
44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Եղիազարյանի հայրը՝ Էդգար Եղիազարյանը չի համակերպվում այն տեսակետի հետ, որ «Փաշինյանը մեղավոր չէ, պատերազմը զոհեր է պահանջում»։ Զոհվածի հայրը պնդում է՝ դա պատերազմ չէր, եղեռն էր, ու տղերքին առաջին հերթին սպանել են թիկունքից։
«Այս պատերազմը դավաճանաբար տարան պարտության՝ մեր երեխաների կյանքերի հաշվին։ Մեր տղերքին թիկունքից սպանեցին Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը համար առաջին մարդասպանն է, ու պատասխան է տալու ու ես այդ պատասխանը ստանալու եմ։ Ինքը չի՞ մտածում, որ իմ էրեխուն Եռաբլուր տանելուց հետո պիտի պատասխան տա, իմ որդու արյան համար պատասխան է տալու»,-ասաց զոհվածի հայրը։
Խոսելով ՔՊ-ական իշխանության վերընտրվելու հավանականության մասին զոհվածի հայրը նկատեց․
«Եթե Փաշինյանը մինչեւ 2026թ մնա իշխանության, Հայաստան էլ չի լինի։ Այդ պարագայում վերընտրվելու կարիք էլ չի լինի։ Ինչքան սատանայական բան կա հիմա Փաշինյանն անում է մեր երկրի գլխին»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ