Օլիմպիական խաղերի չեմպիոնը նկարահանվել է սերիալում
Օլիմպիական խաղերի չեմպիոն, գեղասահորդ Կամիլա Վալիեւան նկարահանվել է կատակերգական «Աղետ» սերիալում։ Այս մասին վերջինս գրել է իր սոցցանցի էջում։ Գեղասահորդուհուն հեռուստադիտողը կտեսնի սերիալի առաջին եթերաշրջանի հինգերորդ սերիայում։ Սերիալը ներկայացված է Wink օնլայն կինոթատրոնի հարթակում։ Վալիեւայից բացի սերիալում հանդես են եկել նաեւ Միխայիլ Տրուխինը, Պավել Դերեւյանկոն, Նադեժդա Սիսոեւան, Սվետլանա Կամինինան, Աննա Բանշչիկովան եւ այլք։
Հիշեցնենք, որ Պեկինի Օլիմպիական խաղերում, երբ հայտնի դարձավ, որ թիմային մրցումներում հաղթանակ են տարել, նրա դոպինգ թեստում արգելված տրիմետազիդին նյութն էր հայտնաբերվել։ Չնայած դրան, նրան թույլ տվեցին անհատական առաջնությանը մասնակցել, որտեղ գրավեց չորրորդ տեղը։ Վալիեւայի գործը քննում է Մարզական արբիտրաժային դատարանը՝ CAS-ը։
Առաջին նիստը կայացել է սեպտեմբերին, սակայն քննությունը հետաձգվել է մինչեւ նոյեմբեր, որպեսզի հնարավոր լինի հավելյալ փաստաթղթերի պատրաստումը։ Դատարանը Վալիեւայի գործով վճիռ կարձակի հաջորդ տարվա հունվարին։
Կարծիքներ