Պուտինն առաջինը՞ կզանգի Թրամփին. վերջինիս արձագանքը հայտնի է

Պուտինն առաջինը՞ կզանգի Թրամփին. վերջինիս արձագանքը հայտնի է

Գրել ենք, որ Սոչիում ընթացող «Վալդայ» ակումբի 21-րդ՝ ամենամյա հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Նա նաև գովեստի խոսքեր է հղել հանրապետական գործչի հասցեին՝ նշելով, որ նա խիզախ անձնավորություն է: 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռևս «հասկացողություն չկա», թե երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև զրույցը։

«Պուտինն ասել է, որ անպատվաբեր չի համարում, եթե ինքն առաջինը զանգահարի Թրամփին։ Տեսականորեն Պուտինը կարող է զանգահարել Թրամփին, բայց մենք պետք է տեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Պուտինի շնորհավորանքը Թրամփին «Վալդայ»-ի նստաշրջանի ընթացքում ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ «կարելի է պաշտոնական համարել»։

Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ շփումների հեռանկարների մասին։

«Կարծում եմ՝ մենք կխոսենք»,- պատասխանել է Թրամփը՝ պատասխանելով հարցին։