Փաստեր են գրանցվել, երբ բարձրաստիճան զինվորականները քայլում են զինված խմբերով․ Սեյրան Օհանյան

Փաստեր են գրանցվել, երբ բարձրաստիճան զինվորականները քայլում են զինված խմբերով․ Սեյրան Օհանյան

«Մեղադրանքի կարմիր գծով անցնում է 0038 հրամանը։ Գործի 79 հատորներում բանակի դերը ներկայացված է բացասական լույսի ներքո։ Այո, ինչպես նախագահը նշեց, փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ քննարկվել են «Երկրապահ» միության գործընթացները»։ Այս մասին այսօր դատարանում հերթական նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նաեւ նշեց, որ քննարկվել է այն, որ ԱԱԾ տեղեկություններով՝ փաստեր են գրանցվել, երբ զինվորականները, այդ թվում՝ բարձրաստիճան, քայլում են զինված խմբերով։
«Նրանց թվում եղել են նաեւ զորամասերի հրամանատարներ։ Բայց 79 հատորներում սա ոչ մի տեղ չկա։ ԱԱԾ տեղեկություններով՝ հանրահավաքի մասնակիցների մոտ զենք է եղել, հատկապես պատերազմի նախկին մասնակիցների մոտ։ Այո, մենք ուժեղացրել ենք զորամասերը։ Որովհետեւ ամեն օր տեղեկություններ էինք ստանում զենք ձեռք բերելու համար զորամասերի եւ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին։ Սա նույնպես նյութերում չկա»,-եզրափակեց Օհանյանը։
Նա ևս միացավ պաշտպանների միջնորդությանը՝ քրեական գործին առնչվող բոլոր նյութերը իրենց տրամադրելու վերաբերյալ։