Սպառողները կուտակել են մոտ 3 տրիլիոն դոլար

Սպառողները կուտակել են մոտ 3 տրիլիոն դոլար

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սպառողներն ամբողջ աշխարհում կուտակել են կամ խնայել են մոտ 3 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg Economics –ը։ Այդ խնայողությունները կարող են նպաստել համաշխարհային տնտեսության վերականգնմանը՝ սահմանափակումների վերացումից հետո։ Պարբերականը կարծում է, որ շատերը դեռ շարունակում են խնայողություններ կատարել։ Ամենաշատը խնայողություններ արել են ամերիկացիները՝ 1,5 տրիլիոն դոլար։ Այն կազմում է ընդհանուր խնայողությունների կեսը կամ մի փոքր ավելին։ Լուրջ խնայողություններ են կատարել նաեւ ճապոնացիները, չինացիները, բրիտանացիները։ Խնայողությունները կատարվել են այն պարզ պատճառով, որ գործում են կարանտինային սահմանափակումները, փակ են շատ խանութներ եւ այլ հաստատություններ եւ մարդիկ պարզապես չգիտեն որտեղ ծախսեն իրենց գումարները։ Այպես, չինացիները խնայել են 430 միլիարդ դոլար, ճապոնացիները մոտ 300 միլիարդ, բրիտանացիները 117 միլիարդ ֆունտ, գերմանացիները 142 միլիարդ եվրո, ֆրանսիացիները 125 միլիարդ եվրո, իսպանացիները 66 միլիարդ եվրո եւ իտալացիները՝ 54 միլիարդ եվրո։