Եվրոպական այս երկրները կոչ են անում վերսկսել ռուս-ուկրաինական բանակցությունները 

Եվրոպական այս երկրները կոչ են անում վերսկսել ռուս-ուկրաինական բանակցությունները 

Իտալիան, Հունգարիան եւ Կիպրոսը կոչ են արել ներառել ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում պահանջ այն մասին, որ հարկ է դադարեցնել կրակն Ուկրաինայում եւ վերսկսել բանակցությունները Կիեւի եւ Մոսկվայի միջեւ։ Այս նախաձեռնության հեղինակը Իտալիայի ներկայացուցիչն է եղել, որին աջակցել են Հունգարիան եւ Կիպրոսը։

Նշենք, որ Իտալիան դեռ այս տարվա մայիսի կեսերին է հայտարարել է, որ ստեղծել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման համար քառափուլ ծրագիր։ Առաջին փուլում, ըստ պաշտոնական Հռոմի, հարկ է հասնել կրակի դադարեցման, որը դուռ կբացի հետագա խաղաղ բանակցությունների համար։