Ռուբլու, դոլարի փոխարժեքը նվազում է
ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 1.16 դրամով։
Դոլարի վաճառքի միջին գինը՝ 398.11 դրամ է:
Փոխանակման կետերում դոլարի առքը 393 դրամ է, վաճառքը՝ 396.5։
Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 409.27 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 424.38։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 418 դրամ է, վաճառքը՝ 422
Ռուբլու առքն էլ կազմում է 3.80 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.14 է։
Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3.85 և վաճառվում 3.97 դրամով։
Կարծիքներ