Մեկնարկել է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը

Մեկնարկել է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը

 

Հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում անց է կացվում ‹‹Աբովյանի Ամենամյա Թատերական Փառատոն»-ը, որն իրականացվում է Աբովյանի համայնքապետարանի և Թատերական Գործիչների Միության համագործակցմամբ: Փառատոնն այս տարի նշեց իր 5-ամյակը, իսկ Աբովյանի Դրամատիկական Թատրոնի հիմնադրման՝ 41-ամյակը:

Թատերական փառատոնի ընթացքում Աբովյանում հանդես են գալիս Երևանի և ՀՀ տարբեր մարզերից ժամանած թատերախմբեր: Մուտքն ազատ է:
Փառատոնն ի սկզբանե ստեղծվել է, որպեսզի համայնքային մշակութային կյանքն ակտիվանա, ինչպես նաև քաղաքացիները հնարավորություն ունենան անվճար տեսնելու Հայաստանի լավագույն ներկայացումները:

Փառատոնի առաջին ներկայացումը Հ. Պարոնյանի անվան թատրոնինն էր, «Մոլորվածները» ըստ Նիլ Սայմոնի «Յոնքերսում մոլորվածները» դրամայի։ Բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի։ Մինչև փառատոնի վերջը հանդես են գալու՝ ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Մնջախաղի պետական թատրոնը, Երիտասարդական թատրոնը, Աբովյանի դրամատիկական թատրոնը և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: