Պատերազմն Ուկրաինայից կարող է տարածվել այլ երկրներ նույնպես․ Ֆրանսիայի նախագահ 

Պատերազմն Ուկրաինայից կարող է տարածվել այլ երկրներ նույնպես․ Ֆրանսիայի նախագահ 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի բացառում, որ պատերազմը Ուկրաինայից կարող է տարածվել նաեւ հարեւան երկրների վրա։ Այս մասին նա հայտարարել է Ելիսեյան պալատում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ ունեցած հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։

«Վերջին միջադեպերը Մերձդնեստրում ցույց են տալիս, որ չի կարելի բացառել, որ հակամարտությունը կարող է տարածվել նաեւ հարեւան երկրների վրա»,- ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նաեւ ասել է, որ Ֆրանսիան մտադիր է առանձնակի ուշադրությամբ հետեւել ռեգիոնալ անվտանգության հետ կապված իրավիճակի զարգացումներին։