ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցեց 245 հազարը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցեց 245 հազարը

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել է 245 հազարը։ Այս մասին տեղեկանում ենք Ջ․ Հոպկինսի համալսարանի հրապարակած վիճակագրությունից։

Ըստ այդմ, հիվանդացածների թիվը կազմում է 245 213 մարդ։ Ապաքինվածների թիվը կազմում է 9090 մարդ, իսկ մահացածներինը՝ 5983 մարդ։