Վաղը բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր

Վաղը բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր

Նիկոլի ու սորոսական խունտայի հերթական մյուզիքլը: Այս մասին գրում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Խորհրդարանի «ամենահզոր» իրավաբանը, մեր օրերի Գուգո Գրոցին, ՀՀ նախագահին սպառնացել է իմպիչմենտով։

Ի դեպ, խորհրդարանում նիկոլականության ձայները բավարար չեն նախագահի իմպիչմենտի համար, ուստի օդի այս տատանումները նիկոլականության անիմաստ կոնվուլսիաներն են։

Ի՞նչ ասեմ. խաղաղ հոգեվարք։

Իսկ բոլոր նրանք, ովքեր թույլ կտան, որ վաղը իրենց բերման ենթարկեն նիկոլականության ակտին, ընդամենը հիշեն մի բան՝ աջակցելով Նիկոլին, իրենք աջակցում են Ադրբեջանին եւ Թուրքիային ու իրենց անուրանալի լուման են ներդնում նոր Բայրաքթարների ստեղծման գործում։

Հուսանք՝ նախագահը չի վախենա նիկոլականության վաղվա սպարտակիադայից, ովքեր վաղը Հիերոնիմ Բոսխի սարսափազդու միզանսցեններ են բեմադրելու Բաղրամյան պողոտայում»,- գրել է նա։