Աշխարհի ամենահարուստ մարդու ունեցվածքը կրկին ռեկորդային աճ է գրանցել

Աշխարհի ամենահարուստ մարդու ունեցվածքը կրկին ռեկորդային աճ է գրանցել

Աշխարհի ամենահարուստ մարդ համարվող, Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի ունեցվածքը վերջին մեկ ամսում երկրորդ անգամ ռեկորդային աճ է գրանցել, գերազանցելով 180 միլիարդ դոլարը, ինչպես գրում է Forbes-ը: Բեզոսի ունեցվածքը ավելացել է նրա ղեկավարած ընկերության բաժնետոմսերի գնաճի շնորհիվ:

Նշենք, որ հուլիսի ութի դրությամբ Amazon-ի կապիտալիզացիան գերազանցել է մեկ եւ կես տրիլիոն դոլարը, իսկ Բեզոսի ունեցվածքը, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 11,1%-ը, հասել է 182,6 միլիարդ դոլարի: Bloomberg-ն էլ գրում է, որ Բեզոսի ունեցվածքը մոտենում է ԱՄՆ ՀՆԱ մեկ տոկոսի սահմանին, եւ աշխարհի հինգ հարյուր ամենահարուստ մարդկանց համախառն ունեցվածքի երեք տոկոսն է կազմում: Հուլիսի սկզբին նրա ունեցվածքը հասել է 172 միլիարդ դոլարի, ըստ Bloomberg Billionaires Index-ի տվյալների: