Կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում 

Կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում 

Սիրիական մի շարք քաղաքական ուժեր կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները երկրի ողջ տարածքում, մատնանշելով այն խախտումները, որոնք առկա են երկրի որոշ շրջաններում անվտանգության հետ կապված։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նրանք կոչ են արել անվտանգությունը, քաղաքացիական միջավայրն ու ազատությունները վերականգնել նախապես հայտարարված կոնկրետ եւ ոչ ռազմական գործողություններով, որոնք կնվազեցնեն վախի եւ անհանգստության մթնոլորտը սիրիացիների մոտ։

Հայտարարությունը ստորագրել են Սիրիայի արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունը, Սիրիայի միացյալ կոմունիստական կուսակցությունը, Սիրիական սոցիալ-նացիոնալիստական կուսակցությունը ինչպես նաեւ մի շարք անկախ քաղաքական գործիչներ։ Նրանք հիշեցրել են, որ Սիրիայում իշխանությունը գրաված Ահմեդ աշ-Շարան ով հայտնի է նաեւ Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանի անունով, խոստացել է ապահովել Սիրիայի պետական կառույցներն ու ամբողջականությունը։ Նա նաեւ հայտարարել էր, որ երկրում պահպանվելու են բոլոր ազգային-կրոնական համայնքների իրավունքները եւ միջկրոնական ու միջդավանական խնդիրներ չեն հրահրվելու։