Ուկրաինան ինտենսիվ հարձակվել է ՌԴ տարածքի վրա
Գիշերվա ընթացքում Ռուսաստանի մի շարք մարզերում 75 անօդաչու թռչող սարք է խոցվել։ ԱԹՍ-ների մեծ մասը խոցվել է Ռոստովի և Օրլովի մարզերում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձել է ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա»,- ասվում է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Ռոստովի մարզում խոցվել է 36 անօդաչու թռչող սարք, Օրլովում՝ 17։
Եվս ութ ԱԹՍ խոցվել է Կուրսկի, ինըը՝ Բելգորոդի, երկու անօդաչու թռչող սարք՝ Ռյազանի տարածքում։ Վորոնեժի մարզում, Ազովի ծովում և Կրասնոդարի երկրամասում մեկական անօդաչու թռչող սարք է խոցվել։
Կարծիքներ