Ե՞րբ է, վերջապես, գործարկվելու լաստանավային փոխադրումը (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից այսօր հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է վերջապես, գործարկվելու իր խոսացած այդ լաստանավային փոխադրումը, որը դեռ երկու ամիս առաջ պետք է գործարակված լիներ։ Բայց Փոթիի նավահանգստի օպերատոր հանդիսացող հոլանդական ընկերությունը, պայմանավորված Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներով, հրաժարվում է մեզ լաստանավային փոխադրում իրականացնելու թույլտվություն տալ։ Քերոբյանը նախորդիվ ասել էր, որ եթե Փոթիի տարբերակը չլինի, հնարավոր է՝ Բաթումիի նավահանգստից օգտվելու տարբերակը փորձեն։
Նա նորից ասաց, որ շուտով կգործարկի՝ մոտ օրերս, բայց չհստակեցրեց՝ կոնկրետ երբ։
«Մեկ-երկու օր, մի քանի օր էլ սպասեք, և վստահ եմ, որ արդյունքը կլինի»,-ասաց Քերոբյանը։
- Բայց անընդհատ ձգձգվում է, վաղուց պետք է լիներ։
- Այո, դա հեշտ հարց չէր, մանավանդ, որ զուգորդվում է այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով և ճնշմամբ, բայց, այնուամենայնիվ, մեր աշխատանքը, հուսով եմ, շուտով կտեսնեք։
- Իսկ Փոթիո՞վ է լինելու, թե Բաթումիով։
- Այժմ դիտարկվում է միայն Փոթիի տարբերակը։
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարծիքներ