Թյուրքալեզու պետությունների խորհուրդը կանվանափոխվի

Թյուրքալեզու պետությունների խորհուրդը կանվանափոխվի

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա առաջիկա ամսին, նախագահությունը կստանձնի Թուրքիան, իսկ Թուրքմենստանը կդառնա այդ կառույցի լիարժեք անդամ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։ Նա նաեւ ասել է, որ կազմակերպությունը կանվանափոխվի եւ կկոչվի «Թյուրքալեզու պետությունների կազմակերպություն»։