Հնդկաստանում ինքնաթիռի վթարի զոհերի թիվն աճում է

Հնդկաստանում ինքնաթիռի վթարի զոհերի թիվն աճում է

Ինչպես փոխանցում է Hindustan Times-ը, հնդկական Air India Express ավիաընկերության օդանավի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքում վթարի հետևանքով  զոհվել է 20 մարդ, վիրավորվել է ավելի քան 140 մարդ։

Ըստ աղբյուրի՝ինքնաթիռում եղել է 191 մարդ, երկու օդաչուները զոհվել են, իսկ 15 մարդ ծանր վիրավորում է ստացել:

Նշենք, որ Կոժիկոդի օդանավակայանում վայրէջքի ժամանակ  ուժեղ անձրև է տեղեցել, Հնդկաստանի քաղաքացիական ավիացիան  հաղորդել է, որ ինքնաթիռը բարձր արագությամբ դուրս է եկել թռիչքուղուց, ընկել ձորը։