Փաշինյանը ասել է՝ ռազմական դրության կարիք չկա

Փաշինյանը ասել է՝ ռազմական դրության կարիք չկա

Ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է միակողմանի կերպով հայկական կողմին փոխանցել մինչեւ հարյուր զոհված հայ զինվորականների մարմինները։

Եկեք պարզ հաշվարկ անենք. 105 զոհ Փաշինյանն ասաց, այդ թիվը այն դիակներն են, որոնք հաջողվել է հանել կռվի դաշտից, հակառակ դեպքում՝ չէր նշի: Մինչև 100 դիակ Ադրբեջանն է տալիս, պարզ է, չէ՞, որ մեր դիակներն են, ստացվում է՝ արդեն 205 զոհ, եթե 100-ը իրենց մոտ է, նշանակում է զգալի առաջ են եկել, դիրքեր գրավել ու մեկ-երկուսը չէ, հիմա հարց է ծագում՝ ինչու՞ չեն հրապարակում, Ինչի՞ց են անհանգստանում, ինչու՞ է մինչև հիմա իրավիճակը սահմանային կոնֆլիկտ որակվում, ինչու՞ մոբիլիզացիա չի հայտարարվում, ինչու են բոլոր գերատեսչություններով հայտարարում, թե ոչ մի բանի կարիք չկա, ոչ սնունդի, ոչ դեղորայքի, ոչ հագուստի: Հերթական Արծրուն անելու պատճառը ո՞րն է․ Սյունիք գնալ չեն թողնում, անգամ ՊՆ-ում հավատարմագրված լրագրողներին, ի՞նչ են թաքցնում կամ ինչի՞ց են վախենում, որ Երևանում մարդիկ հանկարծ կհասկանա՞ն, որ լայնամասշտաբ հարձակում է։ Քիչ առաջ ավարտվեց ՔՊ խմբակցության հանդիպումը Փաշինյանի հետ, մեզ ասացին, որ հարց է հնչել ռազմական դրություն մտցնելու մասին, Փաշինյանն ասել է՝ դրա կարիքը չկա: Հարցնող լինի՝ եղբայր բա ինչի՞ կարիքը կա։