Արդյոք «կատվային պարազիտը» վտանգավոր է երիկամի փոխպատվաստման ենթարկված մարդկանց համար

Արդյոք «կատվային պարազիտը» վտանգավոր է երիկամի փոխպատվաստման ենթարկված մարդկանց համար

Դոնորների երիկամները, որոնք վարակված են «կատվային պարազիտով» կամ տոքսոպլազմայով, վտանգավոր չեն ռեցիպիենտների համար։ Այս մասին հայտնում են գիտնականները։ Տոքսոպլազման չափազանց տարածված է եւ առավել հաճախ դրանով մարդիկ վարակվում են կատուներից։ Առողջ մարդու համար այն վտանգ չի ներկայացնում, սակայն այն պացիենտները, որոնք օրգանների փոխպատվաստման են ենթարկվում, ստանում են իմունիտետը ճնշող դեղամիջոցներ եւ այդ պատճառով էլ գիտնակնները ենթադրում էին, որ այն կարող էր վտանգավոր լինել մարդկանց համար։ Նորագույն հետազոտությունները պարզել են սակայն, որ նման վտանգ իրականում չկա եւ օրինակ փոխպատվաստված օրգանի աշխատանքի վրա չի ազդում այն, թե արդյոք այդ օրգանը, որը փոխպատվաստվել է, վարակված է տոքսոպլազմայով։ Այնուհանդերձ, երիկամի փոխպատվաստում իրականացրած մարդկանց համար գիտնականները խորհուրդ են տալիս գտնվել բժշկական հսկողության ներքո։