Բայդենի որոշումը հայտնի է

Բայդենի որոշումը հայտնի է

Վերջին օրերին համաշխարհային մամուլի թոփ թեմաներից մեկն այն է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաշված ժամերի ընթացքում հայտարարելու է նախագահական մրցավազքից դուրս գալու մասին՝ հաշվի առնելով քաղաքական, այդ թվում՝ իր հարազատ դեմոկրատական կուսակցության կողմից ճնշումն, ինչպես նաև կորոնովարիսով վարակվելու հանգամանքը:

Մինչդեռ, պարզվում է, որ 81-ամյա առաջնորդն ամենևին էլ մտադիր չէ վայր դնել զենքերը և ավարտել քաղաքական կարիերան:

Ջո Բայդենը մտադիր է հաջորդ շաբաթ վերսկսել մասնակցությունը նախընտրական քարոզարշավին, ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը տարածել է նրա նախընտրական շտաբը։
«Ես անհամբերությամբ սպասում եմ հաջորդ շաբաթ նախընտրական քարոզարշավին վերադառնալուն, որպեսզի հետագայում ևս մատնանշեմ Դոնալդ Թրամփի Ծրագիր-2025-ի սպառնալիքները, միաժամանակ խոսելով իմ ձեռքբերումների և Ամերիկայի՝ իմ տեսլականի մասին, մեր ժողովրդավարական համակարգը փրկելու, մեր իրավունքների և ազատությունների, բոլորի համար հնարավորություններ ստեղծելու մասին»,- նշվում է փաստաթղթում։