Ավելի քան կես միլիոն լոնդոնցի մասնակցել է գործադուլի․ ի՞նչ են պահանջում

Ավելի քան կես միլիոն լոնդոնցիներ անցկացրել են վերջին 10 տարվա ամենամեծ գործադուլը։
Այդ մասին գրում է Evening Standard-ը։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը՝ կենսական պահմանների այսպես կոչված թանկացման պայմաններում:
Փետրվարի 1-ին հանրահավաքի են դուրս եկել քաղաքացիական ծառայողներն ու անվտանգության աշխատակիցները, գնացքների ու ավտոբուսների վարորդները, ուսուցիչներն ու համալսարանի դասախոսները։
Գործադուլը հանգեցրել է մայրաքաղաքի տրանսպորտային ընկերությունների մեծ մասի աշխատանքի ամբողջական դադարեցմանը։
Կարծիքներ