Վտանգավոր և տագնապալի իրադարձություններ են մեզ սպասում․ Արթուր Ղազինյան

 Վտանգավոր և տագնապալի իրադարձություններ են մեզ սպասում․ Արթուր Ղազինյան

 «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է․

««Ռուսաստանն ունի բոլոր լծակները Արցախում պատերազմ թույլ չտալու համար»
Նիկոլ Փաշինյան, 26 հուլիսի 2018թ.:

«Նախկին իշխանությունները դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ են հետապնդում»:

Նիկոլ Փաշինյան, 20 մայիսի, 2019թ.:

Այս երկու հայտարարությունները խորքային վերլուծելու արդյունքում կարելի է հասկանալ, թե Հայաստանի նոր իշխանությունների կողմից ովքեր են մեղավոր և պատասխանատու կարգվելու Արցախում պատերազմի վերսկսման դեպքում հնարավոր տարածքային և մարդկային կորուստների համար:

Չենք մոռանում Նիկոլ Փաշինյանի 2016թ.-ի ապրիլյան պատերազմի առնչությամբ հայտնած դիրքորոշումներն ու գնահատականները:

Ասվածի համատեքստում հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանի և Արցախի անվտանգության հետ կապված բոլոր զարգացումների և դրանց հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ նոր իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Վտանգավոր և տագնապալի իրադարձություններ են մեզ սպասում, լրջագույն փորձությունների միջով ենք անցնելու, որից մենք ազգովի պետք է դուրս գանք մաքրված և առավել ուժեղացած»:

Այլընտրանքը պետության և պետականության կործանումն է:

Աստված մեզ պահապան . . .