Փաշինյանի տեսանյութը արհեստական բանականությա՞մբ է ստեղծվել

Մեր երկրի ներքաղաքական կյանքով հետաքրքրված գործիչներ կան նաեւ Եւրոպայում, որոնք ուշի ուշով հետեւում են, թե ինչ է կատարվում Հայաստանում: Եւ շատ ուշադիր են Նիկոլ Փաշինյանի քայլերի, խոսքի, պահվածքի նկատմամբ: Ազգային ժողովում վերջին հիստերիկ ելույթները, երբ Փաշինյանն ամբոնի մոտ պարում էր, Չինգիզխանի գլխից ու պճեղից խոսում եւ հայտարարում, թե` կարող էին գյուլլել ու գլուխներ կտրել, բայց չեն արել, մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ Եւրոպայում:
ՀՀ քաղաքական գործիչներից մեկի հետ են կապվել եւրոպական մի երկրի պառլամենտականներ եւ հետաքրքրվել են. «Ճի՞շտ է, որ այդ տեսանյութը, որ Փաշինյանի մասնակցությամբ տարածվում է, որտեղ նա պարում է, անկանոն շարժումներ անում եւ Չինգիզխանի գլխի մասին խոսում, արհեստական բանականությամբ է ստեղծվել եւ դա արել է ձեր ընդդիմությունը` Փաշինյանին վարկաբեկելու նպատակով»:
Երբ նրանց զրուցակիցը հավատացրել է, որ դա արհեստական բանականությամբ չի ստեղծվել, այլ տեսանյութն իրական է` Փաշինյանի կենդանի մասնակցությամբ, եւրոպացի գործիչներն ապշել են եւ հայտարարել, որ ֆիլիպինների սկանդալային նախագահ Ռոդրիգո Դուտերտեից բացի աշխարհը նման խեղկատակ ղեկավար չէր տեսել:
Արեգ Մարգարյան
Կարծիքներ