Հայբիզնեսբանկ․ Քանի որ Ձեր առողջությունը կարևոր է մեզ համար

Հայբիզնեսբանկ․ Քանի որ Ձեր առողջությունը կարևոր է մեզ համար

Ուշադրություն: Բոլորիս համար չափազանց կարևոր է մեր ընտանիքի և հարազատների առողջությունը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մեծ ընտանիքի մասն են կազմում ինչպես աշխատակիցները, այնպես էլ գործընկերներն ու հաճախորդները:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ քայլեր է ձեռնարկել Կորոնավիրուսի (COVID-19) տարածման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ապահովել է Բանկի Գլխամասային գրասենյակն ու մասնաճյուղերի բոլոր տարածքներն ախտահանող լուծույթներով և վարակի տարածումը կանխարգելող այլ անհրաժեշտ նյութերով: Տեղադրվել են ձեռքերի ախտահանիչ սարքեր: Ավելացվել է առավել հաճախ օգտագործվող մակերեսների ախտահանման հաճախականությունը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հետաձգել է գործուղումները, ինչպես նաև մի շարք ներքին միջոցառումների կազմակերպումը:
Մենք միշտ սպասում ենք Ձեզ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ: Սակայն Ձեր առողջությունը պաշտպանելու համար ցանկալի է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:

Եթե վերջերս եք վերադարձել արտասահմանյան ուղևորությունից, խնդրում ենք հետաձգել Ձեր այցը Բանկ` առնվազն երկու շաբաթ: Այնուամենայնիվ, եթե այցը հնարավոր չէ հետաձգել, խնդրում ենք Բանկի բաժանմունքներում պահպանել Ձեր և մյուսների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներ: 

Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս իրավիճակը: Բանկային ծառայություններից օգտվելու առումով լուծումները պարզ են: Հնարավորինս զերծ մնացեք կանխիկ դրամական միջոցների օգտագործումից: Հնարավորինս զերծ մնացեք կանխիկ դրամական միջոցներով վճարումներ կատարելուց: 

Օգտագործեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտը որպես վճարման միջոց: Օգտվեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Ինտերնետ բանկինգ և #MobileBanking ծառայություններից, որոնք թույլ են տալիս կատարել տասնյակ բանկային գործառնություններ պարզ, հարմար և արագ՝ առանց Բանկ այցելելու: 

Եթե ունեք հրատապ հարցեր, կարող եք դիմել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Զանգերի կենտրոն, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Զանգերի կենտրոնին կարող եք միանալ +374 10 59 20 19, +374 10 59 20 20, +374 60 37 25 00 հեռախոսահամարներով: 

Հետևեք մեզ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ պաշտոնական կայքում` http://www.armbusinessbank.am/ և ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, Ձեր առողջությունը կարևոր է մեզ համար
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից