Բարսեղյանը չի միանա հավաքականին. մանրամասեր
«Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ինչպես հայտնի է, Պետրակովի հեռանալուց հետո վերջապես հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներին: Պարզվել է սակայն, որ Բարսեղյանը մկանային թեթև վնասվածք ունի:
«Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ռիսկի չդիմել՝ Բարսեղյանին ընձեռելով լիարժեք վերականգնվելու հնարավորություն:
Կարծիքներ