«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի գործով ՄԻՊ-ում վարույթ է հարուցվել

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի գործով ՄԻՊ-ում վարույթ է հարուցվել

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր  Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանելու դեմ պաշտպանական կողմի բողոքն այս պահին քննվում է վերաքննիչ դատարանում։

Նիստը ընթանում է դռնփակ։ Օրաթերթին և Մանուկյանին իրենց աջակցությունը հայտնելու են եկել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Անի Սամսոնյանը, Նաիրա Զոհրաբյաը՝ «ԲՀԿ»-ից։

Վերաքննիչ դատարանում է նաև ՄԻՊ ներկայացուցիչ Արամ Մինասյանը։ Նրա խոսքով՝ Մանուկյանի գործով իրենց մոտ վարույթ է հարուցվել։ Մինասյանը նշեց, որ ազատ խոսքի դեմ  դատապարտում են ցանկացած ոտնձգություն։

«Քնար Մանուկյանի խնդրանքով ենք այս պահին ներկա դատարանում»,- ասաց Մինասյանը

Մանրամասները՝ տեսանյութում։