Զինվորները զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին, հիմա հետևանքն ենք քաղում

Զինվորները զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին, հիմա հետևանքն ենք քաղում

Որքան հասկանում եմ, հեղափոխությունը բանակ է հասել, նոր սերունդը՝ զինվորները, հին սերնդից՝ սպաներից, իշխանությունն իրենց ձեռքն է վերցնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Կատարվում է այն, ինչը պետք է կատարվեր։ Կառավարության դուռը ժողովրդի դուռն է, զորամասերն էլ զինվորների տունն է։ Մնում է զինվորներից հեղափոխության կոմիսարներ ընտրել, որ սպաներին հսկեն։
Զինվորները նույնպես հեղափոխություն են արել, զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին ու ոչ ոք չի պատժվել։ Հիմա այդ ամենի հետևանքն ենք քաղում»,-նշել է նա։