Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մոտ 150-ի

Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մոտ 150-ի

Բեյրութում օգոստոսի 4-ին որոտացած հզոր պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 149-ի։ 10 վիրավորներ մահացել են այսօր վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնում է L'Orient-Le Jour-ը, վկայակոչելով Լիբանանի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները։

Վիրավորների թիվը ավելի քան 5000 է, իսկ ավելի քան 300 հազար մարդ էլ մնացել է անօթեւան։ Երկրի մի շարք շրջաններում արդեն սկսվել են զոհերի հուղարկավորությունները։