Արցախցիների տվյալների բազան հայտնվել է զեղծարարների մոտ․ Նարե Սիմոնյան

Արցախցիների տվյալների բազան հայտնվել է զեղծարարների մոտ․ Նարե Սիմոնյան

Արցախցի Նարե Սիմոնյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում․

Ուշադրություն: Շատ, շատ կարևոր՝ արցախցիներին:

Ոչ մի դեպքում չփոխանցել ձեր քարտի տվյալները անծանոթներին:

Բռնագաղթած արցախցիների տվյալների բազան հայտնվել է զեղծարարների մոտ, ովքեր զանգում են մարդկանց, ներկայանում որպես Գրանդ Հոլդինգ բարեգործական ընկերության ներկայացուցիչ, խաբում մարդկանց ասելով, որ կենցաղային տեխնիկա են օգնություն ստանալու, ապա նաև նշում, որ պետք է փոխանցեն քարտի տվյալները՝ գումար փոխանցելու նպատակով:

Շտապեցնում են մարդկանց, ասում, որ վերջին օրն է այսօր, միայն 10-15 հոգու կարող են գրանցել և այլն, որպեսզի մարդիկ չհասցնեն ստուգել և հասկանալ՝ թե ինչ են ուզում:

Ոչ մի դեպքում չտրամադրել քարտի համարը և հատկապես  դարձերեսին եղած եռանիշ թիվը:

Եթե արդեն տրամադրել եք՝ զանգահարեք ձեր բանկ և խնդրեք բլոկավորել քարտը (բանկի կամ վճարային համակարգի համարը գրված է լինում քարտի դարձերեսին:

Խնդրում եմ հնարավորինս տարածել: