Ստեղծվել է «Ռուսաստանի ամենավատ սարսափը» համարվող նոր կործանիչ ինքնաթիռը

Ստեղծվել է «Ռուսաստանի ամենավատ սարսափը» համարվող նոր կործանիչ ինքնաթիռը

Ամերիկյան նոր B-21 Raider կործանիչ ինքնաթիռը կարող է դառնալ լուրջ խնդիր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Այս մասին գրում է ամերիկյան National Interest պարբերականը։ Այն կարող է խոցել ցանկացած սիրախ եւ նույնիսկ ամենից արդյունավետ ռուսական համակարգերի համար դժվար կլինի կատարելագործված B-21-ի հայտնաբերումն ու ոչնչացումը։ Ռուսաստանը այդպիսով կարիք կունենա շատ ավելի ճշգրիտ ռադարների, որպեսզի կարողանա հետեւել կործանիչի թռիչքային հետագծին։ Նոր «սթելս տեխնոլոգիաները» կարող են այդ կործանիչը դարձնել Ռուսաստանի ամենավատ սարսափը, ինչպես նշել է հրապարակման հեղինակ Քրիս Օսբորնը։ Նոր կործանիչները շահագործման կհանձնվեն 2025 թվականին։ Վերջինս հիմնականում զինված կլինի ոչ միջուկային զինատեսակ համարվող հիպերձայնային հրթիռներով։