Ի՞նչ կլինի, եթե չկանգնեցնեն Պուտինին․ Քեմերոնի արձագանքը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, նա կշարունակի իր ագրեսիան։
Նրա խոսքերը մեջբերում է The Sun-ը։
«Վերջերս դժվար է հիշել նման վտանգի և անորոշության մասին»,- գրել է Քեմերոնը թերթի կիրակնօրյա համարի սյունակում։ Նա նկարագրել է Ուկրաինայում ռմբակոծված տաճար, ինչպես նաև իսրայելական կիբուց իր այցելությունները՝ պատմելով պատերազմի սահմռկեցուցիչ մանրամասների մասին։ Նրա խոսքով, մարդիկ պետք է գիտակցեն, թե որքան է փոխվել աշխարհը:
Նա մեղադրել է Կրեմլին, Չինաստանին և իսլամիստական ծայրահեղականությանը, որոնք, բրիտանացի նախարարի պնդմամբ, թունավորում են երիտասարդ մտքերը։ Քեմերոնի համոզմամբ, այլեւս հնարավոր չէ աշխարհը վերադարձնել այն վիճակին, որը նախկինում էր։
«Եթե Պուտինին չկանգնեցնեն Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա։ Եվ մենք մեր պատմությունից գիտենք, որ բռնապետերի հետ հաշտվելն, ի վերջո, դեմ է բրիտանական շահերին և արժենում է բրիտանացիների կյանքեր»,- ասել է Մեծ Բրիտանիայի գլխավոր դիվանագետը։
Կարծիքներ