Վճռական պահին հապաղելը ամենամեծ արկածախնդրությունը կլինի

Վճռական պահին հապաղելը ամենամեծ արկածախնդրությունը կլինի

ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրել-չստորագրելով պայմանավորված մեր ոգեվորությունները շարժման  համար կարող են արծրունյան հաղթանակների դեր կատարել։ Մեծ հաշվով, եթե «Հայրենիքի փրկության» շարժման ելքը կախված պետք է լինի Նախագահի ստորագրությունից, այլ ոչ թե շարժման քայլերի հստակ հաջորդականությունից, դա նշանակում է, որ շարժումը սխալ ճանապարհով է գնում, կամ որ ավելի վատ՝ շարժումը չի տեսնում, կամ ընդհանրապես  չունի, հաղթանակին հասնելու հստակ ծրագիր, ու անհրաժեշտ վճռականություն։

Կարծում եմ, շարժման առաջնորդները գիտակցում են, ողջ պատասխանատվությունը ժողովրդի ամիսներով կուտակված էներգիան պարապ չմսխելու, բանակին վճռական պահին մենակ չթողնելու (ինչպես դա արեց կապիտուլյանտը), ու որոշիչ պահին չհապաղելու կարևորությունը։ Ես միշտ դեմ եմ եղել մինջև վերջ, մանրակրկիտ չհաշվարկված  ծրագրերին, առավել ևս, եթե այդ ծրագրերից է կախված  ժաղովրդի, երկրի, հայրենիքի համար բախտորոշ,  որոշումները, որոնք կարող են ժողովրդին տանել դեպի արկածախնդրություն։

Բայց պետք է նաև գիտակցել, որ վճռական պահին հապաղելը, անհրաժեշտ քայլերից խուսափելը ամենամեծ արկածախնդրությունը կլինի, ու մեր բոլորիս հերթական պարտության պատճառը իր աղետալի հետևանքներով, անդառնալի կորուստներով, ժողովրդի համար իր ապագայի նկատմամբ խորը հիասթափությամբ ու երկարատև անորոշությամբ»։