Մարտակերտ քաղաքում ականի պայթյունից բնակիչ է մահացել

Մարտակերտ քաղաքում ականի պայթյունից բնակիչ է մահացել

Մարտակերտ քաղաքում, նախնական տվյալներով ականի պայթյունից, քաղաքի բնակիչը մահացել է: Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից: 

«2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում  էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում՝ նախնական տվյալներով պայթել է ականի վրա, ինչի հետևանքով մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է», - նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: